Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկում են Իրանի հետ միջուկային համաձայնագրի պահպանման հարցը

Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկում են Իրանի հետ միջուկային համաձայնագրի պահպանման հարցը
23.11.2020 | 22:26

Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը Բեռլինում բրիտանացի և ֆրանսիացի իր պաշտոնակիցների հետ քննարկում է Իրանի միջուկային համաձայնագրի պահպանման հարցը, հայտնում է կառավարության ներկայացուցիչ Անդրեա Զասսեն:

«Նախարարները բազմիցս են հստակ հասկացնել տվել, որ մենք կողմ ենք համաձայնագրի պահպանմանը։ Մեր կարծիքով, Իրանը սիստեմատիկ խախտում է համաձայնագիրը», - հայտարարել է գերմանացի պաշտոնյան: Նրա խոսքերով՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները ցանկանում են քննարկել, թե ինչպիսին կարող են լինել հետագա քայլերը՝ մասնակից դարձնելով համաձայնագիրը ստորագրած բոլոր կողմերին։

Դիտվել է՝ 901

Մեկնաբանություններ